Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արտակ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Արտակ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
18.05.2017 | 13:52

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանին նշակել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.


Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ