Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱԺ նախագահ լինելու դեպքում Էդմոն Մարուքյանն անհադուրժողական է լինելու

ԱԺ նախագահ լինելու դեպքում Էդմոն Մարուքյանն անհադուրժողական է լինելու
18.05.2017 | 14:53

Էդմոն Մարուքյանը շնորհակալ է «Ելքին»՝ իր թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը ունենալու է կարևորագույն դերակատարում»,- Ազգային ժողովում հայտարարեց Է. Մարուքյանը։ Նա նշեց, որ, հնարավոր է, որ Ազգային ժողովի նախագահը չլինի քաղաքական մեծամասնություն ունեցող ուժից։


«Կարող է լինել ընդդիմադիր, օրինակ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքից: Միևնույն ժամանակ, հասկանալով, որ քաղաքական մեծամասնությունը մեծ հաշվով կմնա որպես այդպիսին, բայց Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունից նախագահը կարող է բալանս մտցնել Հայաստանի միակուսակցականացման այս պրոցեսի մեջ»,- նշեց նա։ Մարուքյանը նշեց՝ ընտրվելով ԱԺ նախագահ՝ ամեն ինչ կանի, որ «ԱԺ բարձր դերը արձանագրվի այնպես, ինչպես որ է, և ոչ թե այնպես, ինչպես որ եղել է»։
Նա շեշտեց՝ իր՝ ԱԺ նախագահ լինելու ժամանակ չի լինելու որևէ գերատեսչության ղեկավար, որևէ նախարարության ղեկավար, որը չի բարեհաճի ներկայանալ ԱԺ մշտական հանձնաժողովերի նիստերին, լսումներին կամ քննարկումներին։
«Մենք ԱԺ-ում ունեցել ենք արտոնյալներ, որոնք երբեք ԱԺ շենք չեն մտել»,- ասաց նա։ Մարուքյանը նշեց, որ անհանդուժողական է լինելու էթիկայի կանոնների խախտումների հետ կապված։ «Բոլորը պետք է պատասխան տան իրենց արածի համար»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ