Մահացել է հայտնի երաժիշտ Քրիս Քորները, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին: Քորները հայտնի էր Soundgarden և Audioslave խմբերով:
Նա «You know my name» հայտնի երգի կատարողն է, որ գրվել է «Կազինո Ռոյալ» ֆիլմի համար: Associated Press գործակալությունը 52-ամյա Քորների մահը որակել է անսպասելի և նշել, որ նրա ընտանիքը շոկ է ապրում: Մահվան պատճառները չեն հաղորդվել: