Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց այս փուլում նա չի կարող իրականացնել այդ առաքելությունը՝ ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երկու թեկնածուներին՝ Արա Բաբլոյանին ու Էդմոն Մարուքյանին:
«Պարոն Բաբլոյանը հեղինակություն ունեցող մարդ է, և վստահ եմ, որ ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նա կկարողանա իր հեղինակությամբ, ազդեցությամբ լինել այն մարդը, որը կարող է մի սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող անձանց և փորձել գտնել այն մոտեցումները, որոնք ճիշտ են և դրա արդյունքում գտնել լուծում: Այս փուլում դա կարող է ամբողջ դահլիճում լավագույնս անել Արա Բաբլոյանը: Էդմոն Մարուքյանն իմ լավ բարեկամն է, բայց գուցե տարիքը, կուսակցության ղեկավար լինելն այդ հնարավորությունը չի տալու: Այս փուլում պարոն Մարուքյանը չի կարող այդ առաքելությունն իրականացնել»,- ասաց Հրայր Թովմասյանը: