Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության թեկնածու Արա Բաբլոյանը։ Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ «Ելք» խմբակցության թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր։ «Ծառուկյան» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել։
105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։
Արա Բաբլոյանը հայտարարեց, որ իրեն տրված բարձր վստահությունը մեծ պատասխանատվությամբ է ընդունում։ Նա երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները։