Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը

Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը
18.05.2017 | 22:40

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար Հայաստանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում՝ Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին 1998 թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017 թ.:


ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին»,- նշված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ