Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները

Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները
18.05.2017 | 22:42

ՌԴ ԱԳ նախարարությունն անընդունելի է որակել Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» լուծարելով՝ ՌԴ գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրաձայնում է դա ու այս ամենի հետևում կրկին հայկական հետք է տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ռուսաստանում գրանցված ադրբեջանական կազմակերպությունը չեղարկելու հայցով ՌԴ գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այդ կառույցի գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում ՌԴ օրենսդրությանը: Ադրբեջանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ռուսաստանյան դատարանի որոշումը ոչ բարեկամական էր գնահատել՝ պնդելով, թե այդ քայլով Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ