Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանի ելույթի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրեն ընդդիմադիր հռչակած «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները կողմ չեն քվեարկել ԱԺ նախագահի՝ «Ելքի» թեկնածուի օգտին:
Մելքումյանը պատասխանեց, որ իրենց խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ պատգամավորները քվեարկել են իրենց խղճով: «Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճն իրենց տարել է դեպի իշխանություն»,- ժպտալով ասաց Փաշինյանը: Այդուհանդերձ, Փաշինյանի խոսքով, «Ելք» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի ընտրություններում կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի օգտին: Նկատենք, որ ԱԺ փոխնախագահի «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն Միքայել Մելքումյանն է: