Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա առաջին հերթին ապտակ է Վաշինգտոնին և Սպիտակ Տանը։
Էրդողանի պետական պահպանության ծառայության աշխատակիցները ծեծել են խաղաղ ցուցարարներին` հայերին, եզդիներին և քրդերին։ Հետևությունը մեկն է` Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ-ի քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ-ի իշխանությունները պարտավոր են պատժել վայրենիներին, հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն համոզմունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են։
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն