Առաջարկում եմ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդին հիշեցնել, որ իր պետության հիմնադիր հայրերից մեկը, անկախության հռչակագրի հիմնական հեղինակ, ԱՄՆ-ի առաջին պետքարտուղար և ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը հստակ դիրքորոշում ուներ ազգերի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ։
Մեծ գործիչը դեռևս 1799 թվականին ասել է հետևյալ նախադասությունը. «Մենք, իհարկե, չենք կարող որևէ ազգի մերժել այն իրավունքը, որի վրա ինքներս ենք հիմնվել։ Այն է՝ յուրաքանչյուրը կարող է ինքնակառավարվել այն ձևով, որով կկամենա և փոխել այդ ինքնակառավարման ձևը սեփական կամարտահայտությամբ»։
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն