Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը՝ վեցերորդ գումարման ԱԺ փոխնախագահներ

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը՝ վեցերորդ գումարման ԱԺ փոխնախագահներ
19.05.2017 | 17:55

Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը այսօր ընտրվեցին վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկել են 100-ը, Շարմազանովին կողմ՝ 84-ը, դեմ՝ 13-ը, Հովհաննիսյանին կողմ՝ 73-ը, դեմ՝ 22-ը, և Մելքումյանին կողմ՝ 65-ը, դեմ՝ 29-ը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ