Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է՝ քվեարկել նախագահի ընտրություններում: «Ընտրությունները շատ կարևոր են, և երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում է»,- հայտարարել Է Խամենեին, որը քվեարկել Է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:
Իրանում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կշարունակվի մինչև 18:00, ենթադրվում է, որ ընտրողների մեծ թվի պատճառով վերջնաժամկետը կերկարաձգվի: