Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արա Բաբլոյան. ՈՒրախ ենք, որ, վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը հասցեական եղավ Ադրբեջանի նկատմամբ

Արա Բաբլոյան. ՈՒրախ ենք, որ, վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը հասցեական եղավ Ադրբեջանի նկատմամբ
19.05.2017 | 18:04

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցրեց Ադրբեջանի նկատմամբ, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ գնահատենք այդ քայլը, որ այդտեղ ոչ միայն նշանակություն ուներ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ոչ կառուցողական մոտեցումը խաղաղությամբ հարցի լուծմանը, այլև ուներ, վստահ եմ, մեծ նշանակություն Հայաստանի վերջին ժամանակների հստակ քայլերով ժողովրդավարության ընդլայնումը, միևնույն ժամանակ»,- նշեց նա։ Ա. Բաբլոյանը նշեց, որ այս առումով Հայաստանի դիվանագիտական քայլերը հաջողված են ու խորհրդարանական դիվանագիտության լուման ոչ պակաս նշանակություն ունի հարցի շուրջ։


«Մինսկի խումբը գնատահատական է տալիս երկու կողմին՝ մի կողմը ունի խաղաղ ճանապարհով, ժողովրդավարական քայլերով հարցի լուծման ուղղությունը, մյուս կողմը շարունակական ագրեսիվ քայլերով ուզում է իր դիրքորոշումը պահել»,- ընդգծեց Արա Բաբլոյանը։ ԱԺ նախագահը նշեց՝ ուրախ է, որ, վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականը եղավ Ադրբեջանի նկատմամբ:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ