ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետդեպարտամենտ՝ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Ըստ Associated Press-ի, դեսպանին է հանդիպել ԱՄՆ երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետը՝ իր մտահոգությունը փոխանցելով Թուրքիայի նախագահի թիկնապահների իրականացրած բռնությունների վերաբերյալ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը միաժամանակ ընդունել է, որ միջադեպից հետո ձերբակալված երկու թուրք թիկնապահները կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: Նոր հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է նախագահ Էրդողանը ծառայողական մեքենայից հրահանգել ու հետևել ծեծկռտուքին, ապա մտել Թուրքիայի դեսպանատուն: