ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսում է առաջին այցը Սաուդյան Արաբիա, Իսրայել, ապա՝ Եվրոպա՝ Իտալիա: Արտասահմանյան առաջին այցը մեկնարկում է Թրամփի աջակիցների ու Ռուսաստանի միջև հնարավոր կապերի շուրջ Վաշինգտոնում խորացող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս գործով հատուկ դատախազի նշանակումից հետո Թրամփը երեկ հայտարարել էր, թե իր դեմ «վհուկների որս» է իրականացվում, որն ամենամեծն է ԱՄՆ պատմության մեջ: