Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին առաջատար է նախագահական ընտրություններում՝ 37 մլն ձայների հաշվարկից հետո։ Ռոհանին հավաքել է 21,6 մլն ձայն՝ 40 մլն քվեաթերթիկից՝ 37 միլիոնի հաշվարկից հետո։ Նրան հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին՝ 14 մլն ձայնով։
Ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի մոտ 56 մլն մարդ։ Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Ալի-Միրսալիմնաբիրայեթը հավաքել է 297,2 ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան` 139,3 հազար: