Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանցիների 80 տոկոսը սպասում է Պուտինի մասնակցությանը 2018-ի ընտրություններին

Ռուսաստանցիների 80 տոկոսը սպասում է Պուտինի մասնակցությանը 2018-ի ընտրություններին
20.05.2017 | 14:00

Ռուսաստանցիների 80 տոկոսը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին կմասնակցի նախագահի ընտրություններին՝ հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը: Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (9 տոկոս) կարծում է, որ դա տեղի չի ունենա: Դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 12 տոկոսը: Հարցումը կատարվել է մայիսի 13-14-ին 1500 քաղաքացիների շրջանում ՌԴ-ի 53 սուբյեկտների 104 բնակավայրերում: Եթե Պուտինը հայտարարեր, թե 2018-ին իր թեկնածությունը չի առաջադրելու, ռուսաստանցիների մեծ մասը կընդուներ բացասաբար (46 տոկոս) կամ առանց մեծ հույզերի (35 տոկոս): Այդ որոշմանը դրականորեն կվերաբերվեր հարցման մասնակիցների 14 տոկոսը: Սոցիոլոգների տվյալներով՝ մեծացել է այն ռուսաստանցիների թիվը, որ կարծում են՝ Պուտինն այժմ նախագահի պարտականություններն ավելի լավ Է կատարում, քան առաջին երկու ժամկետների ընթացքում (42 տոկոս 2013-ի 16 տոկոսի դիմաց):

Որ նա իր աշխատանքը կատարում է նույն կերպ, ինչպես և նախկինում, նշել է ռուսաստանցիների 35 տոկոսը (2013-ին 56 տոկոս): Բացասական գնահատական է տալիս, ինչպես և նախկինում, 16 տոկոսը:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ