Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջ է ներկայացրել թուրքական խորհրդարան՝ զրկելու Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախորդ օրինակները ցույց են տալիս, որ խորհրդարանը, այդ մեղադրանքը նկատի ունենալով, կարող է վերացնել Կարո Փայլանի անձեռնմխելիությունը:
Դրան կհաջորդի դատական գործողությունը: Նման սպառնալիքի առաջ են 16 պատգամավորներ: Դատի ավարտին եթե պատիժ ստանան, կբանտարկվեն: Եթե Վճռաբեկ ատյանը վճիռը հաստատի, կդադարեն պատգամավոր լինել: Իշխանությունների թիրախում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) պատգամավորները՝ Կարո Փայլանը, Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը: