Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրահանձնաժողով. ԵՄ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Եվրահանձնաժողով. ԵՄ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
20.05.2017 | 14:03

ԵՄ-ն շարունակում է կողմ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ստատուս քվոն անկայուն է՝ ասվում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում` Եվրոպական հարևանության քաղաքականության իրացման ընթացքի մասին: «Հակամարտությունը ռազմական լուծում չունի, շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և համանախագահների առաջարկություններին»,- ասվում է զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ 2016-ին ԵՄ-ն շարունակել է սատարել ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունների հետ կապված երկխոսություններին` խաղաղ և կայուն լուծումներ ձեռք բերելու նպատակով:

Ընդգծվում է, որ 2016-ին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն եղավ: «ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը և մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին: Տարածաշրջան ԵՄ հատուկ հանձնակատարի հաճախակի այցերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և ցույց տալիս այդ ծանր հակամարտության խաղաղ լուծման ԵՄ-ի շահագրգռվածությունը»,- ասվում է փաստաթղթում:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ