Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գործող նախագահ Հասան Ռոհանին, նախնական արդյունքներով, վերընտրվել է նախագահ: Ստանալով քվեների մոտ 57 տոկոսը (23,5 միլիոն ձայն)՝ Ռոհանին կշարունակի պաշտոնավարել ևս 4 տարի: Ընտրություններում Իրանի նախագահի հիմնական մրցակիցն էր կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, նա ստացել է քվեների 38 տոկոսը (15,8 միլիոն ձայն):
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 73 տոկոս, որ մոտ է 2013-ի ցուցանիշին:
Փորձագետների դիտարկմամբ, Ռոհանիի վերընտրությունը կնպաստի Իրան-Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավմանը: Այդ հեռանկարի հետ է Իրանը կապում տնտեսական վիճակի աշխուժացման հնարավորությունը: