Պենտագոնը որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակն է «ամբողջությամբ արմատախիլ անել «Իսլամական պետությունը»: Ռազմավարության դրույթներից է, նախ և առաջ, ոչնչացնել «Իսլամական պետության» օտարերկրացի մարտիկներին՝ կասեցնելով իրենց երկրներ գրոհայինների վերադարձը՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:
Պենտագոնի համոզմամբ, ԻՊ-ի օտարերկրացի զինյալների ոչնչացումը կնվազեցնի Ֆրանսիայում, Բելգիայում և այլ պետություններում վերջին տարիների ահաբեկչական գրոհների կրկնության վտանգը: