«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվարկելու «Ծառուկյան» խմբակցության թեկնածուներին:
«Չնայած «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ պաշտպանում են ԱԺ-ում մեր նախագծին, բայց «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ, արդյունքում, կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուներից կողմ է լինելու Գագիկ Մինասյանին: «Ընդհանուր առմամբ, դեմ ենք քվեարկելու ՀՀԿ առաջադրած թեկնածուներին, բայց կողմ կքվեարկենք ՀՀԿ առաջադրած թեկնածուներից միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձն ու կերպարը, նաև սրանով փորձելով ուղերձ հղել, որ մենք այստեղ եկել ենք օրենսդրական գործունեության բավականին լուրջ տրամադրվածությամբ և մեր գործունեությունը միտված և ուղղված է լինելու երկրում իրական, բովանդակային փոփոխությունների հասնելու գործին»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։