Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար, ձեր բոլորի աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա: Տեղեկացնեմ, որ վիրահատվությունը բարեհաջող է անցել և մեր հմուտ բժիշկների շնորհիվ արդեն վերականգնվում եմ՝ փորձելով վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: Բոլորիս առողջություն !!!»,- Facebook-ի իր էջում գրել է Արմեն Մուրադյանը։