Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օդանավում թուրք ուղևորի պատճառով ԱՄՆ-ն օդ է բարձրացրել երկու կործանիչ

Օդանավում թուրք ուղևորի պատճառով ԱՄՆ-ն օդ է բարձրացրել երկու կործանիչ
21.05.2017 | 14:32

Ամերիկյան երկու F-22 կործանիչ ուղեկցել են American Airlines ավիաընկերության քաղաքացիական օդանավի թռիչքը, երբ ուղևորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուական խցիկ՝ փոխանցում է Hawaii News Now պորտալը։ Լոս Անջելեսից Հոնոլուլու ուղևորվող օդանավում թռիչքի ժամանակ թուրք տղամարդը խախտել է անվտանգության կանոնները՝ փորձելով ներխուժել օդաչուական խցիկ։


ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը որոշել է Հավայիի օդանավակայանից երկու կործանիչ բարձրացնել օդ՝ ուղեկցության համար։ Վայրէջքից հետո տղամարդուն ձերբակալել են։

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ