Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թիլերսոնն Իրանին կոչ է արել չֆինանսավորել ահաբեկչական ցանցը

Թիլերսոնն Իրանին կոչ է արել չֆինանսավորել ահաբեկչական ցանցը
21.05.2017 | 22:28

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռուստակոնֆերանսի ռեժիմով հեռարձակում էր պետդեպը, Իրանի ղեկավարությանը կոչ է արել վերջ տալ ահաբեկիչներին ֆինանսավորելուն, բալիստիկ հրթիռների փորձարկումներին:

«Հուսով եմ՝ Ռոհանին նոր ժամկետը կօգտագործի Իրանի ստեղծած ահաբեկչության ցանցը և ահաբեկչության այդ ցանցի ֆինանսավորումը քանդելու համար: Մենք նաև հույս ունենք, որ նա կդադարեցնի բալիստիկ հրթիռների փորձարկումների ծրագիրը»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ