Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կոորդինացնել դիմակայությունն Իրանին

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կոորդինացնել դիմակայությունն Իրանին
21.05.2017 | 22:28

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան սերտորեն կկոորդինացնեն դիրքորոշումներն Իրանին դիմակայելու գործում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսում:

«Մենք սերտորեն կկոորդինացնենք մեր ջանքերը Իրանին դիմակայելու գործում, հատկապես՝ ծայրահեղականությանը և ծայրահեղականության արտահանմանը, օտարերկրացի գրոհայիններին և աշխարհազորայիններին աջակցությանը. Իրանը նրանց աջակցում է ոչ միայն Եմենում, այլև Իրաքում և Սիրիայում»,- ասել է Թիլերսոնը:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ