ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում սովորեցնել մուսուլմանական երկրներին, այլ ցանկանում է համագործակցել նրանց հետ։ Էր Ռիադում մուսուլման առաջնորդների գագաթնաժողովում նա ասել է, որ ԱՄՆ-ի համար մշտապես առաջնային նշանակություն կունենա երկրի քաղաքացիների անվտանգությունը։
«Մենք այստեղ չենք, որ սովորեցնենք, որ ասենք այլ մարդկանց, թե ինչպես ապրել, ինչ անել, ինչպիսին լինել կամ ինչպես հավատալ Աստծուն։ Դրա փոխարեն մենք առաջարկում ենք համագործակցություն՝ հիմնված փոխադարձ շահերի ու արժեքների վրա՝ հասնելու բոլորիս համար լավագույն ապագային»,- ընդգծել է Թրամփը։ Նրա խոսքով՝ գլխավոր համատեղ նպատակը պետք է դառնա ահաբեկչության վերացումն ու ցանկացած տեսքով դրա զարգացումը թույլ չտալը։