Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է Իսրայել: Կեսօրին Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում Իսրայելի բարձրաստիճան այրերը կողջունեն հյուրերին: Օդանավակայան են մեկնելու նաև Իսրայելի քրիստոնեական և մահմեդական հոգևոր առաջնորդները: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ է ողջունելու նախագահ Թրամփին, նրա տիկնոջն ու մյուս բարձրաստիճան հյուրերին:
Մեկ ժամ անց Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի կունենա պաշտոնական ընդունելություն: Ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան հյուրերը կայցելեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ մուտքի մոտ նրանց կդիմավորեն հայ և հույն պատրիարքներն ու Ֆրանցիսկյան միաբանության ղեկավարը: Երեկոյան նախատեսված է Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական հանդիպումը: Վաղը նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հետ: