5 տարվա դադարից հետո Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը։ Վերջին տուրից առաջ «Ռեալը» 3 միավորով գերազանցում էր «Բարսելոնին»: Եթե առաջնության վերջնական արդյունքներով թիմերը հավասար միավորներ ունենային, չեմպիոն դառնալու էր «Բարսելոնը», Իսպանիայում հաշվի են առնում միմյանց միջև կայացած խաղերի արդյունքները։
Զինեդին Զիդանի թիմը 2։0 հաշվով հաղթեց «Մալագային»: Հանդիպման երկրորդ րոպեին «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ՝ Իսկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ գնդակը 55-րդ րոպեին խփեց Կարիմ Բենզեման։ «Ռեալն» այս առաջնությունում վաստակեց 93 միավոր և 33-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։