Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանցին ահաբեկչություն էր ծրագրել Էրդողանի դեմ

Ադրբեջանցին ահաբեկչություն էր ծրագրել Էրդողանի դեմ
22.05.2017 | 19:37

Ադրբեջանցու հետ համագործակցող ԴԱԻՇ-ի զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ: Hurriyet-ը գրում է, որ տեղեկությունը հաղորդել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջանը:

Անկարայի ոստիկանությունը մայիսի 21-ին իրականացրած գործողության արդյունքում չեզոքացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երկու անդամի, որ Թուրքիայի մայրաքաղաքում հարձակում էին նախապատրաստել: Նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչների հետքի վրա իրենց դուրս է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էբու Հուսեյն Ջելիլովը: ԻՊ անդամների թիրախային կետերից մեկը եղել է մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ