Իսրայելի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ տնտեսական զիջումներ են արել պաղեստինցիներին, որ պահանջել է ԱՄՆ նախագահը՝ հայտնում է Reuters-ը։
«Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել տնտեսական միջոցառումներին, որոնք կհեշտացնեն առօրյա կյանքը Պաղեստինյան ինքնավարության տարածքում, երբ Թրամփը խնդրել է վստահության ամրապնդման մի քանի միջոցառումներ»,- ասվում է կաբինետի հայտարարությունում։
Զիջումները ներառում են երկու արդյունաբերական գոտիների կառուցման հնարավորություն՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային և հարավային մասերում։ Իշխանությունները խոստանում են ապահովել Ալլենբի կամրջով Պաղեստինի ինքնավարության ու Հորդանանի միջև սահմանային անցման շուրջօրյա աշխատանքը։ Զիջումները չեն վնասի Իսրայելի շահերին։