Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հեյդար Ալիևն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիևին առաջարկում է իր PR-ով զբաղվել

Հեյդար Ալիևն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիևին  առաջարկում է իր PR-ով զբաղվել
23.05.2017 | 00:35

Սպիտակ տան արխիվում մի հիանալի փաստաթուղթ է պահպանվել։ Ներկայացնում եմ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ (1997 թ.)։ Մեկնաբանություններ չեմ անում։ Թարգմանել եմ հիմնական թեզերը։


ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Ես շատ ուրախ եմ, որ Դուք այստեղ եք։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Ես նույնպես ուրախ եմ այստեղ լինելու համար: Սա պատմական իրադարձություն է ինձ համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ պաշտոնական այցով ԱՄՆ հրավիրելու համար: Շատ շնորհակալություն։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Մենք բոլորս անհամբերությամբ սպասում էինք Ձեր այցին, սա նաև հնարավորություն է շարունակելու մեր երկխոսությունը և առաջընթաց գրանցելու մեր հարաբերություններում, որոնք, կարծում եմ, գերազանց վիճակում են։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Ես անհամբեր սպասում էի այս այցին: Ես սպասում էի այս այցին ավելի քան երկու տարի: Նյու Յորքում 1994 թ. մեր հանդիպումից հետո մենք ստեղծել ենք անկեղծ և բարեկամական հարաբերություններ։ Հետագայում, ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք, Նյու Յորքում, Բուդապեշտում և այլուր, այդ հանդիպումներից հետո ես ոգևորվում էի: Ամեն անգամ, երբ ես հանդիպում եմ Ձեզ, մենք պետք է հնարավորություն ունենանք լուծելու մեր խնդիրները: Դրանով է պայմանավորված իմ ցանկությունը` գալ ԱՄՆ, Սպիտակ տուն։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Սպիտակ տանը։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Եվ լավ եղանակին։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Շատ լավ եղանակ է։ Մենք ենք կազմակերպել։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Մենք շնորհակալ ենք։ Ես սիրում եմ գալ այստեղ և աշխատել այս գրասենյակում, հատկապես այսպիսի հիանալի օրերին։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Այո, շատ գեղեցիկ է: Բլեյեր Հաուսը նույնպես շատ գեղեցիկ է: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում Նյու Յորքում իմ ընդունելությունը։ Ես հանդիպում եմ ունեցել պարոն Ալբերտ Գորի, տիկին Օլբրայթի հետ և ես ուրախ էի, որ Դուք նրան ուղարկեցիք Ադրբեջան: Ես լավ քննարկումներ ունեցա պրն Բերգերի և պրն Թալբոթի հետ Բաքվում:
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Նրանք զեկուցել են ինձ: Ես նախանձում եմ: Նրանք են իրականացնում բոլոր ճամփորդությունները, իսկ ես պետք է մնամ այստեղ և աշխատեմ։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Դրա համար էլ ես Ձեզ հրավիրել եմ Ադրբեջան և ցանկանում եմ վերահաստատել հրավերը: Դուք այցելել եք Ասիա, Ռուսաստան և Եվրոպայի շատ երկրներ, բայց մեր տարածաշրջանն ավելի գեղեցիկ է: Հետևաբար, ես սպասում եմ Ձեզ անհամբերությամբ Ադրբեջանում։ Ադրբեջանում Դուք համարվում եք մեր երկրի թիվ մեկ բարեկամը: Նախագահական ընտրությունների ժամանակ բոլորը Ադրբեջանում աղոթում էին Ձեր վերընտրվելու համար, և Աստված լսեց մեր աղոթքները։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Ես շատ բախտավոր եմ։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Երկրորդ անգամ, երբ Դուք ընտրվեցիք նախագահի պաշտոնում, մեծ հաջողություն էր, և մենք սպասում ենք, որ Դուք պետք է նոր քայլեր ձեռնարկեք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների խորացման համար և օգնեք Ադրբեջանին լուծելու այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են: Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Ես գիտեմ, որ Դուք նայում եք այս ուղղությամբ, սակայն պետք է արագացնել այդ գործընթացը:
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Հուսով եմ, որ մենք կարող ենք արագացնել գործընթացը: Մենք շատ տպավորված ենք այն առաջընթացով, որ Դուք արձանագրել եք Ձեր երկրի համար բավականին դժվարին պայմաններում:
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Այո։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Հուսով եմ, որ դրանք կամրապնդվեն, և կարծում եմ, որ Կոնգրեսը կդառնա ավելի բաց Ադրբեջանի համար, քանի որ Դուք առաջընթաց եք արձանագրել, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, և եթե մենք կարողանանք լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարծում եմ, չի լինի որևէ սահմանափակում, և մեր երկու երկրների միջև հարաբերությունները կխորանան: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես գիտեի, որ լավ ապագա է սպասում Ձեր երկրին՝ էներգետիկ ռեսուրսների և ռազմավարական դիրքի շնորհիվ, որ գրավում է Ադրբեջանը: Այդ որոշումները, որ դուք կայացրել եք, լուրջ ազդեցություն կունենան Ադրբեջանի և տարածաշրջանի ժողովուրդների համար։
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Դուք իրավացի եք: Մենք կարողացանք ստեղծել քաղաքական և հասարակական կայունություն Ադրբեջանում: Ժողովրդավարության զարգացումը, շուկայական տնտեսությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը գործընթացներ են, որոնք շարունակվում են: Մենք արդեն իրականացնում ենք այս քաղաքականությունը, և դա ռազմավարական ուղի է մեր երկրի համար: Առավել բարդ խնդիր է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես ներկայացրել եմ Ձեզ մանրամասները մեր նախորդ քննարկումների ժամանակ: Մենք ենք ցանկացել, որ Միացյալ Նահանգները դառնա Մինսկի խմբի համանախագահ։ Մենք շատ ջանք ենք թափել դրա համար: Ադրբեջանի համառությունը հանգեցրեց երեք համանախագահների ձևաչափին։ Մենք վստահում ենք Ձեզ ավելի շատ, քան որևէ մեկին և կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է ավելի կարևոր դեր խաղալ, քան որևէ մեկը։ Նույնիսկ փոքրիկներն են Ադրբեջանում հավատում նախագահ Քլինթոնին։
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Երևի Դուք զբաղվեք իմ հանրային կապերո՞վ…
ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ- Ես շատ ուրախ կլինեմ գալ և քարոզել Ձեր արտաքին քաղաքականության օգտին: Ես գիտեմ, որ Դուք շատ բան եք արել: Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն՝ ի հեճուկս Ռուսաստանի աղմուկի։ Դուք դա արել եք, և դա Ձեր հաղթանակն է։ Երբ ես այցելեցի Կոնգրես, Կոնգրեսը պատրաստվում էր քվեարկության, և ես գիտեմ, որ առաջին անգամ է, որ այսպիսի հավասարակշռված բյուջե եք ներկայացնում: Դուք հասել եք Ձեր նպատակին։ Բացի այդ, Դուք ստեղծել եք տասը միլիոն աշխատատեղ:
ՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆ- Նա կարող է զբաղվել իմ PR-ով: Կանչեք իմ մամուլի խոսնակին…


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ