Կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները: