Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սուրբ Հարության տաճարում Թրամփն ունկնդրել է հայկական երգչախմբին

Սուրբ Հարության տաճարում Թրամփն ունկնդրել է հայկական երգչախմբին
23.05.2017 | 12:38

Պաշտոնական այցով առաջին անգամ Իսրայել այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սուրբ Հարության տաճարում դիմավորել է տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանն ու Սուրբ Հարության տաճարի տեսուչ Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը՝ ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«ԱՄՆ նախագահն ուկնդրել է հայկական երգչախմբի կատարումը, այնուհետև գլուխ խոնարհել նրանց առջև, որից հետո մի քանի խոսք է փոխանակել Սրբազանի հետ ու հեռացել»,- ասաց Հայր Կորյունը: Օդանավակայանում դիմավորման արարողությանը մասնակցել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ