Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ նախագահը Բեթղեհեմում հանդիպում է Պաղեստինի ղեկավարին

ԱՄՆ նախագահը Բեթղեհեմում հանդիպում է Պաղեստինի ղեկավարին
23.05.2017 | 19:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայցելի Բեթղեհեմ՝ հանդիպելու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Երեկ երեկոյան Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Քննարկման առարկան եղել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ակտիվացնելու հարցը:


Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որ այցելեց Լացի պատ, որը Երուսաղեմի Սողոմոնի ավերված երկրորդ տաճարի մի պատն է ու հրեա ժողովրդի ամենասրբազան վայրերից մեկը: ԱՄՆ նախկին նախագահները կամ իրենց պաշտոնավարումից առաջ, կամ հետո են եղել այս սրբավայրում, իսկ Թրամփի և նրա ընտանիքի այցելությունն արդեն իսկ Իսրայելում որակում են քայլ՝ ուղղված Երուսաղեմի միջազգային ճանաչմանը որպես Իսրայելի մայրաքաղաք, չնայած նման հայտարարություն ԱՄՆ նախագահը չարեց:


Երեկոյան Երուսաղեմի «Դավիթ թագավոր» հյուրանոցային համալիրում փակ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համատեղ ասուլիսով հանդես եկան: Նախ խոսվեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերի մասին, Իրանի հիմնահարցին անդրադարձ կատարեց Թրամփը՝ հայտարարելով, թե թույլ չի տա, որ Իրանը ատոմային տերություն դառնա, Իսրայելի վարչապետն էլ շնորհակալություն հայտնեց Լացի պատ այցելության և Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունենալու համար:

Մահմուդ Աբասի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ևս քննարկվելու են բանակցային գործընթացը և խաղաղությանն ուղղված հիմնական քայլերը: ԱՄՆ նախագահը կծանոթանա պաղեստինյան կողմի առաջարկներին:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ