ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը մեղադրել է Վաշինգտոնին ահաբեկիչների հետ համերաշխության մեջ՝ բողոքի ակցիայի պատճառով, որն անցկացրել են PKK-ի ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ։
Նա երախտագիտություն է հայտնել պետդեպի անվտանգության ծառայություններին ձեռնարկված միջոցառումների համար, սակայն նշել է, որ հիասթափեցնող էր Վաշինգտոնի փողոցներում PKK-ի անդամներին և PKK-ի առաջնորդի պատկերով պաստառներ տեսնելը։ «Մենք դա չենք ընկալում որպես խոսքի ազատության արտահայտում։ Դա ահաբեկչության հետ համերաշխության արտահայտություն է»,- ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը, պատասխանելով Քըլըչին, հայտնել է ակցիայի օրինական բնույթի մասին և անվանել այն մարդու իրավունքի դրսևորում։