Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թերեզա Մեյ. Մանչեստրում տեղի ունեցածը ահաբեկչություն էր

Թերեզա Մեյ. Մանչեստրում տեղի ունեցածը ահաբեկչություն էր
24.05.2017 | 10:09

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե «այժմ կասկածից դուրս է», որ երեկ երեկոյան Մանչեստրում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունը «անգութ ահաբեկչական հարձակում էր»: Նա հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է հարձակում կատարած անձի ինքնությունը:


Կառավարության արտակարգ նիստից հետո Մեյը փոխանցել է, որ ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները «արագ աշխատում են» Manchester Arena-ում ռմբահարման հստակ պատկերը վերծանելու ուղղությամբ: Նրա հավաստմամբ՝ մի ահաբեկիչ է գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը Machester Arena-ի ելքերից մեկի մոտ: Թերեզա Մեյի վկայությամբ՝ սպանվածների ու վիրավորների թվում շատ են երեխաները և պատանիները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, թե Մանչեստրի հարձակումն իրականացրել է իր անդամներից մեկը: Մանչեստրի պայթյունի գործով կա մեկ ձերբակալված՝ 23-ամյա երիտասարդ:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ