Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը վերջնական տեսքի կբերվի և շահագործման կհանձնվի հունիսի վերջին՝ «Կովկաս. գործարար շաբաթի» (Caucasus business week) փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը: «Այս նախագիծը շատ կարևոր է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար և ժամանակակից Մետաքսի ճանապարհի զգալի մասն է կազմում»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այդ նախագծի նպատակն է ապահովել տրանսպորտային բեռնափոխադրումները Չինաստանով, Ասիայով և Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա՝ միևնույն ժամանակ բոլոր միջանցքային երկրները միացնելով այդ նախագծին: Նա ընդգծել է, որ այդ երթուղին մեծ ներդրում կունենա առևտրի զարգացման վրա՝ կարճացնելով բեռնափոխադրման տևողությունը: «Շատ կարևոր է մեզ համար միացնել անջատ ճանապարհները, երկաթուղիները և օդանավակայանները, որոնք լրացնում են կենտրոնական միջանցքը, դեպի ծովային նավահանգիստներ, որպեսզի ավելի դյուրացվի բեռնափոխադրումները այդ տարածքում եղած երկրների միջև: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շնորհիվ Կարսի միջով եկող բեռը կհասնի Բաքու Թբիլիսիի միջոցով, ապա Ղազախստանի Ակտաու նավահանգստից մինչև Թուրքմենստանի Թուրքմենբաշի, որից հետո Չինաստանի հյուսիս, և այդ ամենը կիրականացվի տարանցիկ միջանցքի միջոցով»,- ասել է նա: