Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորապես ցնցված է Մանչեստրում պայթյունի պատճառով, հայտնում է DW.com-ը:
«Անհավանական է, որ ինչ-որ մեկն օգտագործել է այնպիսի ուրախալի իրադարձություն, ինչպիսին փոփ երաժշտության համերգն է, այդքան մարդ սպանելու ու մարդկանց ծանր վնասվածքներ հասցնելու համար»՝ մայիսի 23-ին հայտարարել է Անգելա Մերկելը։ Նա խորապես ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին, մտերիմներին ու տուժածներին։ Կանցլերը հավելել է, որ կատարվածը միայն կամրապնդի «բրիտանացի ընկերների հետ նրանց դեմ միասին պայքարելու Գերմանիայի վճռականությունը, ովքեր ծրագրում և իրականացնում են նման մարդատյաց արարքները»։