Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր նախագահության ժամկետում Ադրբեջանի երկաթգիծը համատեղ նախագծերից մեկն է համարում՝ հայտարարել է Հասան Ռոհանին մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թեհրանը և Բաքուն լավ հարաբերություններ ունեն անկախության պահից ի վեր, հատկապես Իրանի 11-րդ կառավարության օրոք: «Ադրբեջանի հետ համագործակցությունը և խորհրդակցությունները կշարունակվեն նաև ապագայում»,- հավելել է նա՝ նշելով, որ համատեղ նախագծերից մի քանիսը կավարտվեն 12-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ երկրի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհների նախագիծը, որն Իրանի Բանդարաբասը միացնում է Մոսկվային: