Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար` հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի նախկին վարչապետը կքննվի 1997-ի փետրվարի 28-ին երկրում տեղի ունեցած թավշյա հեղաշրջման գործով: Մինչև հիմա Չիլլերը հրաժարվել էր ներկայանալ դատարան և ցուցմունք տալ քննվող գործով: Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին: