Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մանչեստրի ահաբեկիչը Սալման Աբեդին է

Մանչեստրի ահաբեկիչը Սալման Աբեդին է
24.05.2017 | 17:06

Երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնեց Մանչեստրի մարզահամերգասրահում պայթյունն իրականացրած ահաբեկչի անունը՝ Սալման Աբեդի: Ոստիկանությունը հայտնել է, որ նա 22 տարեկան է՝ առանց այլ մանրամասներ նշելու: Daily Telegraph-ը գրել է, որ Սալման Աբեդին ծնվել է Մանչեստրում 1994-ին: Նրա ծնողները որպես փախստականներ Բրիտանիա են եկել Լիբիայից՝ փախչելով Մուամար Քադաֆիի ռեժիմից:
Manchester Arena համերգասրահում ահաբեկչական գործողության հետևանքով 22 մարդ է զոհվել, նրանց թվում՝ անչափահասներ և երեխաներ: 59 մարդ վիրավորել է, շատ են դեռահասներն ու երեխաները:


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը իր հետ կապ ունեցող կայքերում՝ հայտարարելով, թե հարձակվողը իր զինվորներից մեկն էր: Սակայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համոզված չեն, որ ԻՊ-ն է կատարել Մանչեսթրի գործողությունը: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն ասել է, թե ԻՊ-ը ստանձնում է բոլոր հարձակումների պատասխանատվությունը, բայց հստակ ապացույցներ չկան, որ Մանչեստրի հարձակումը նրանք են իրականացրել:
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը միայնակ է գործել, նա տեղում մահացել է: Ոստիկանությունը հետաքննում է հնարավոր հանցակիցների գոյությունը: Երեկ Մանչեստրի հարավում 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել, որի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Աշխարհի առաջնորդները, բազմաթիվ մարդիկ՝ պաշտոնյաներ, շարքային քաղաքացիներ, Մանչեստրի բնակիչներ, հանդես են եկել ահաբակչությունը դատապարտող հայտարարություններով, սրտառուչ խոսքերով:


Մանչեստրի ֆուտբոլային առաջատար ակումբներից մեկի՝ «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրել է. «Մնա ամուր կանգնած, Մանչեստր: Իմ մտքերն ու հույզերը երեկ գիշեր սարսափելի հարձակումից տուժածների հետ են»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ