Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեկինը ուզում է վերականգնել բանակցությունները Փհենյանի հետ

Պեկինը ուզում է վերականգնել բանակցությունները Փհենյանի հետ
24.05.2017 | 17:08

Չինաստանը կոչ է անում վերականգնել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ և մերժում է ԱՄՆ-ի ու դաշնակիցների կոչերը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի խիստ պատժամիջոցներ կիրառի Փհենյանի նկատմամբ՝ հրթիռների ու միջուկային փորձարկումների համար: Չինաստանը Հյուսիսային Կորեայի հիմնական առևտրային գործընկերն է ու դաշնակիցը և վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ որպես ԱԽ մշտական անդամ:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ