ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ժամանել է Վատիկան` Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպելու նպատակով, հայտնում է CNN-ը:
Հանդիպումն անցկացվում է Առաքելական պալատում, և, ինչպես սպասվում է, կտևի 20 րոպե: ԱՄՆ նախագահին ուղեկցում են կինն ու դուստրը:
Թարգմանիչների օգնությամբ դեմ առ դեմ անձնական զրույցից հետո Ֆրանցիսկոսը ողջունել Է ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում, Թրամփի տիկնոջից՝ Մելանիայից, և նրա դուստր Իվանկայից ու նրա ամուսնուց՝ Ջարեդ Քուշներից բացի, եղել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նախագահի մի շարք խորհրդականներ, ներառյալ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մաքմասթերին:
Ֆրանցիսկոսը և Թրամփը մի քանի ձեռքսեղմումներ են փոխանակել, Ֆրանցիսկոսը Թրամփին նվիրել Է հուշամեդալ: Թրամփը Հռոմի պապի հետ հանդիպումը պատիվ է համարել իր համար: