Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ժան-Կլոդ Յունկեր. Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը

Ժան-Կլոդ Յունկեր. Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը
24.05.2017 | 17:11

Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային՝ Մանչեստրում 22 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ և մտադիր է պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը՝ ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունում:

«Ես իմ խոր ցավակցություններն եմ հայտնում վարչապետ Թերեզա Մեյին և բրիտանացի ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը ձեզ հետ պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել մեր կենսակերպը»,- հայտարարել է Յունկերը: Նա նշել է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կայունությունը:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ