Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

POLITICO Թուրքիան ստուգում է Թրամփի համբերությունը

POLITICO Թուրքիան ստուգում է Թրամփի համբերությունը
24.05.2017 | 17:12

Թուրքիայի պաշտոնատար անձինք նոր մեղադրանքներ են առաջադրել ԱՄՆ հասցեին՝ իրենց ավտոկրատ նախագահին սեփական հավատարմությունը ևս մեկ անգամ ապացուցելու համար՝ այսպես է POLITICO-ի թղթակից Նախալ Տուսին բացատրում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու Թուրքիայի որոշումը։ Նրա կարծիքով, մայիսի 16-ին դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած միջադեպն ու հետագա դիվանագիտական սկանդալները լավագույնս բացահայտեցին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև աճող թշնամանքը։ Հեղինակը մեջբերում է Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին, որը չի բացառում, որ Թրամփը կպատասխանի միջադեպին, բայց ընդունում է, որ Թուրքիան այնքան կարևոր գործընկեր է ահաբեկչության դեմ պայքարում, որ ԱՄՆ-ի գործողությունները այդ հանգամանքով սահմանափակված են։ «Զարմանալի չէ, որ Թուրքիան դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը մենք չէինք ակնկալում մեր որևէ այլ մտերիմ դաշնակցից։ Հարաբերություններում կան տարաձայնություններ»,- ասում է նա։


Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի վերլուծաբան Սթիվեն Կուկի խոսքով, Թուրքիայի ԱԳՆ-ն ըստ երևույթին զբաղվում է ներքին քաղաքականությամբ, այլ ոչ թե մյուս երկրների հետ հարաբերությունների բարելավումով։ «Կարևոր է, որ նրանք ցույց են տալիս աբսուրդի հասնող հավատարմություն»,- նշում է նա։ Թուրքիայի վարքագիծը Վաշինգտոնի քաղաքական գործիչների դժգոհությունն է առաջացրել։ Մինչդեռ սա առաջին սկանդալը չէ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ։ Նման մի բան էլ անցած տարի էր տեղի ունեցել Բրուքինգի ինստիտուտում Էրդողանի ելույթի ժամանակ։ «Բրուքինգի միջադեպից ու Թուրքիայում պետհեղաշրջման փորձից մի քանի ամիս հետո Էրդողանի օգնականներից մի քանիսը նույնիսկ մտածում էին, որ հնարավոր է ԱՄՆ-ն է դերակատարում ունեցել նախագահին գահընկեց անելու փորձում։ Այդ հայտարարությունները առաջացրել էին Օբամայի վարչակազմի կոշտ քննադատությունը»,- նշում է հեղինակը։


Սոներ Կագապտայը՝ Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտից, ենթադրում է, որ հիմա թուրքական հասարակությունը շատ բևեռացված է, ու Էրդողանը ավելի անհանդուրժող է դառնում ընդդիմախոսների հանդեպ։ Նա չի ուզում Վաշինգտոնի վերաբերմունքից թույլ երևալ իր քաղաքացիների աչքերում։ Կագապտայը կարծում է, որ Թրամփի վարչակազմը պետք է Էրդողանին դրդի նվազագույնի հասցնել թուրքական հասարակության պառակտումը։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսումներով, Վաշինգտոնում տեղի ունեցած բռնությունը կարող է լայնորեն տարածվել հենց Թուրքիայի ներսում, ապակայունացնելով աշխարհաքաղաքական դաշնակցին ու առաջացնելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգության երկարաժամկետ հեռանկարների հետ կապված անհանգստություն։
Սթիվեն Կուկն էլ կարծում է, որ երբ գործը Թուրքիային է հասնում, Թրամփի վարչակազմը հնարավորինս հրապարակային է վարքագծի անընդունելիության մասին իր հայտարարություններում։ Քանի դեռ Էրդողանը բանտերում է պահում մարդկանց, ովքեր իրեն բավականաչափ նվիրված չեն, նրա ենթակաները շարունակելու են հարձակվել ԱՄՆ-ի վրա։ «Ես դա կվերագրեի տրոլինգի կատեգորիային։ Ամեն ինչ ուղղված է ներքին սպառմանը»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ