Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կազան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Եվրասիական միջկառավարական խորհրդում ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: