ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին, ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նիստի օրակարգում ընդգրկված են կառավարության կառուցվածքի, Քննչական կոմիտեի, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության, Հեռուստատեսության և ռադիոյի, Պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծեր: