Թուրքիայի զարգացման ու կրթության նախարարություններում և Անկարայի քաղաքապետարանում գյուլենական աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը հայտարարել է, որ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում գյուլենականների կողմից օգտագործվող ByLօck բջջային հավելված ունեցող անձանց ձերբակալելու ուղղությամբ մայիսի 24-ի առավոտյան գործողություններ են սկսվել:
Ձերբակալման որոշում է կայացված 120 պետական ծառայողի նկատմամբ, որոնցից 60-ը աշխատում են Անկարայի քաղաքապետարանում, 30-ը՝ զարգացման և մյուս 30-ը՝ կրթության նախարարություններում։