ՀՀԿ-ն վաղը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության նոր կազմը։ «Մենք գործադիր մարմնի նիստի օրակարգը որոշում ենք հենց նիստում, ինչ քննարկում եղավ, նիստից հետո ես կտեղեկացնեմ»՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ հնարավո՞ր է անուններ տրվեն, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարզ կլինի նիստից հետո։ «Գուցե նախնական քննարկումները սկսենք, գուցե՝ նաև քննարկումներն ավարտենք, գուցե շարունակենք, ես վերջնական պատասխանը կտամ վաղը՝ նիստից հետո»,- նշեց ՀՀԿ խոսնակը։